Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կյանքի բարձր որակին հասնում են միայն այն դեպքում, երբ առաջնահերթությունը տալիս են հասարակական շահին

Կյանքի բարձր որակին հասնում են միայն այն դեպքում, երբ առաջնահերթությունը տալիս են հասարակական շահին
24.01.2024 | 17:26

Մենք պետք է փորձենք ավելի խորությամբ հասկանալ հասարակական շահ ասածի իմաստը, որը շատերի կողմից ընկալվում է որպես «դե բան է, ասում են, էլի»։

Ինչպես կա անձնական մակարդակի էգոիզմ, այնպես էլ կա հասարակական էգոիզմ։

Եվ ինչքան բարձր մակարդակի լինի հասարակական էգոիզմը, այնքան մեծ կլինի նաև հասարակական շահը, որն էլ նշանակում է, որ դա լավ կլինի բոլորի համար։

Հասարակական շահ ասածն էլ ինչ-որ մի աբստրակտ բան չէ, այլ շատ կոնկրետ՝ այն, ինչ որ անում է որևէ մեկը ուրիշների շահի ու լավ լինելու համար։

Հասարակության մեջ կա հասկացող մարդկանց մի փոքր մաս, որը, ոչ թե էմոցիայով, այլ տրամաբանորեն հասկանում է, որ կյանքի բարձր որակին հասնում են միայն այն դեպքում, երբ առաջնահերթությունը տալիս են հասարակական շահին, որն էլ ծնում է տարբեր չափերի անձնական շահ բոլորի համար։

Եվ այս իմաստով գոյություն ունի հասարակական շահի և մարդկանց անձնական շահի մի օպտիմալ հարաբերություն, որի դեպքում և տվյալ պայմաններում կյանքի որակը լինում է հնարավոր ամենաբարձրը։

Այդ օպտիմումից ցանկացած շեղում դեպի անձնական մակարդակի էգոիզմ կտրուկ իջեցնում է կյանքի որակը, այն, ինչ որ տեղի է ունենում մեզ հետ։

Մյուս կողմից էլ կա մարդկանց կյանքի որակի կամ բարեկեցության մի մակարդակ, որից վերև տևական կյանքով ապրելով, մարդիկ աստիճանաբար սկսում են մոռանալ ապրելու կենսաբանական հիմքերի մասին։

Դա լինում է այն ժամանակ, երբ կյանքիդ որևէ վտանգ չկա, բազմազան ուտելիքն էլ առատ է, և որը ծնում է նոր ու, ըստ էության, պարազիտային հոգեբանություն, որի համար իր փիսիկի կյանքը շատ ավելի թանկ է, քան հեռավոր որևէ տեղում մարդկային բազմաթիվ կյանքերը։

Ինչպես ասում են, կյանքը լավ բան է, բայց լավ ապրելը շատ ավելի լավ բան է, որն էլ բերում է կոնֆլիկտների ու կյանքին սպառնացող վտանգների։

Մի իրավիճակ, որն ավելի վտանգավոր է թույլերի համար, որի համար էլ ցանկանք նրանց ավելի սթափ խելք ու ապրելու կամք և, մեկ էլ, ձեռքի տակ եղած հնարավորությունները ռացիոնալ օգտագործելու իմաստություն։

Մի պահ փորձեք հաշվել, թե մեր տգիտության ու հետամնացության պատճառով ինչ ահռելի հնարավորություններ ենք կորցրել մեր թվացյալ անկախ կյանքի տարիներին ու, մեկ էլ, թե ինչ անտարբեր հանգստությամբ ենք ընդունում գոյաբանական մակարդակի ամեն մի հերթական մեծ կորուստ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ